ՀՀ կառավարությունը տուբերկուլյոզով հիվանդներին բուժելու համար պետբյուջեից 1 մլրդ 520 մլն դրամ է տրամադրել
ՀՀ Առողջապահության նախարարությունը, տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ, սկսած 2003թ.-ից՝ իրականացնում է հակատուբերկուլյոզային ծրագիր։ Վիճակագրագետ Նարինե Մեժլումյանի խոսքերով՝ ՀՀ քաղաքացիների համար տուբերկուլյոզի բուժումն անվճար է։ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 520 մլն դրամ է տրամադրել՝ հիվանդների բուժումն ապահովելու համար։
-Բուժման ծրագիրը 2 մասից է բաղկացած՝ հիվանդանոցային և արտահիվանդանոցային՝ ամբուլատոր ծառայություններ։ Պետբյուջեից տրամադրվող գումարներից 1 մլրդ 248 մլն դրամը հիվանդանոցային բուժմանն է տրամադրվում, իսկ 272 մլն-ը՝ ամբուլատոր բուժման համար է։ Սակայն սա ծրագիրի միայն մի մասին է բավարարում, մնացած ծառայություններն իրականացվում են միջազգային կառույցների հետ համագործակցությամբ։ Օրինակ, հակատուբերկուլյոզային պրեպարատները «Գլոբալ հիմնադրամն» է մեզ տրամադրում,- ասել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արթուր Թադևոսյանը։
Նրա խոսքերով՝ իրենք համագործակցում են Գերմանիայի Դաշնային կառավարության ծրագրի, Առողջապահական համաշխարհային կազմակերպության, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մալարյայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի» և «ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հետ։
Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի աշխատակիցները նշել են, որ հիվանդությունը հնարավոր է բուժել, եթե ժամանակին դիմեն մասնագետներին և ստանան անընդհատ բուժում։
-Ե՛վ հետազոտումը, և՛ բուժումը, և՛ հակատուբերկուլյոզային պրեպարատները տրամադրվում են անվճար։ Եվ հիվանդներին մնում է միայն հետևողական կատարել բուժող բժշկի նշանակումները,- ասել է վիճակագրագետ Նարինե Մեժլումյանը։

7or.am