Այս տարվա մարտի 10-ին Իտալիայի Հայոց հովվության կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում` եկեղեցու հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ, Իտալիայի Հայոց հոգևոր հովվի հրավերով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Նույն օրը ձեռամբ Սրբազան Հոր կատարվեց նաև դպրական 4 աստիճանների և ուրարի տվչության արարողություն. ուրարակրության հոգևոր աստիճան ստացավ Մանուկ Սարաֆյանը, ով ավելի քան 10 տարի ծառայել է Միլանի Հայոց եկեղեցում:
Սուրբ Պատարագից անմիջապես հետո Միլանի «Հայ տան»-ը տոնախմբվեց նաև ավանդական Միջինքը. եկեղեցու տիկնանց հանձնախմբի կողմից մատուցվեց հայկական ուտեստներից բաղկացած տոնական ճաշ:
Ձեռնադրություն Միլանի Հայոց եկեղեցում

ՓՅՈՒՆԻԿ տեղեկատվական կենտրոն /Իտալիա, Միլան/