Լրահոս

29.06.2009 10:56


Վիկտոր Յուշչենկոյի գլխավորած կուսակցությունը որոշել է դուրս գալ կոալիցիայից

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գլխավորած  «Մեր Ուկրաինան» ժողովրդական միությունը հունիսի 27-ի համագումարում որոշում է ընդունել դուրս գալ խորհրդարանական կոալիցիայից։ Համագումարում ընդունված բանաձևում ասվում է, որ «Մեր Ուկրաինայի» բոլոր պատգամավորները պետք է հետ վերցնեն կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարության տակ դրված իրենց ստորագրությունները։

Որոշում է ընդունվել նաև փոխել կուսակցության անունը։ Այսուհետ այն կոչվելու է «Մեր Ուկրաինան քաղաքական կուսակցություն»։

Գործող կոլիցիայի կազմի մեջ ներկայումս մտնում են Յուլիա Տիմոշենկոյի միավորումը, «Մեր Ուկրաինան - Ժողովրդական ինքնապաշտպանություն» խմբակցությունը, ինչպես նաև Լիտվինի միությունը։

Ըստ «Lenta.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը