Բողոքի հերթական գործողությունը՝ ի պաշտպանություն ՀԱԿ–ի 4 ակտիվիստների
Այսօր՝ ժամը 14:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունենալու բողոքի հերթական գործողությունը՝ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների:
2011թ. օգոստոսի 9-ին նրանց և ոստիկանների միջև բախումից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և խուլիգանության հոդվածներով ՀԱԿ–ի ակտիվիստների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Հուլիսի 20-ին դատարանը նրանցից Տիգրան Առաքելյանին դատապարտել է 6 տարվա, Արտակ Կարապետյանին՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարվա ազատազրկման։
Ի դեպ, այս գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին այսօր Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու վերջնաժամկետն է։
Եթե այսօր դատարանը վարույթ չընդունի վերաքննիչ բողոքը, ապա նախորդ վճիռը կմտնի ուժի մեջ:

7or.am