Տնտեսական

15.03.2013 14:39


Հայաստանը կներկայացվի «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կներկայացվի «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին

Սույն թվականի մարտի 16-18-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը  Հայաստանը ներկայացնելու էԳերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին նախատեսվում է 70 ընկերությունների և շուրջ 20 հազ. այցելուի մասնակցություն:

Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված ջանքերին և զարգացնել ներգնա զբոսաշրջությունը:

Միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ հանդիպման ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը