Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն միանշանակ կողմ է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի»
«Aravot.am»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը այսօր միաձայն «կողմ» է քվեարկել, որպեսզի մարտի մեկի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգ:
«ԲՀԿ-ն միանշանակ կողմ է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Մենք, իհարկե, կողմ կլինեինք նաեւ նախնական տարբերակին, քանի որ խորհրդարանը քաղաքական մարմին է` տրվեր նաեւ քաղաքական գնահատական, ի վերջո, մարտի 1-ի պատասխանատուների եւ կազմակերպիչների մասով, բայց ես հասկանում եմ, որ շատ ավելի կարեւոր է, որ հանձնաժողովը այնուհանդերձ ստեղծվի եւ համաձայն ենք առաջարկված փոփոխություններին, որպեսզի կոմպրոմիսի գանք: Իրապես, մեզ համար շատ կարեւոր է սա»,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ չէ, սակայն այսօր հանձնաժողովում նա է ներկայացրել ԲՀԿ-ի տեսակետը:
«Տարբեր քաղաքական թափոններ եւ դրանց ենթակայության տակ աշխատող քաղաքական թերթոնիկներ անընդհատ փորձում են մարտի 1-ի հարցում շահարկել ԲՀԿ-ի անունը: Մեզ համար իրապես կարեւոր է, որ ստեղծվի հանձնաժողով, եւ, ի վերջո, տրվեն պատասխաններ`ովքե՞ր են կրակել ժողովրդի վրա, ովքե՞ր են տվել կրակելու հրաման, որտեղի՞ց են բերվել այդ կրակողները: Ավելին, մենք ունենք նախադեպեր, եւ դա այդպես է, որ լրատվամիջոցների հրապարակումները կարող են նաեւ հիմք հանդիսանալ որոշակի քննության համար: «Հայկական ժամանակում» այդ դեպքերից հետո տպագրվեց նյութ,թե որտե՞ղ եւ ի՞նչ նիստ է եղել, որտեղ հրավիրված են եղել տարբեր գործիչներ, ո՞ր գործիչը դեմ է եղել, որ բռնություն կիրառվի: Այսինքն, բոլոր հարցերը քննարկենք բաց եւ հրապարակային: Բոլորս եւ հանրությունը պիտի ունենա հարցի պատասխանը`ովքե՞ր են կազմակերպիչները, ովքե՞ր են տվել կրակելու հրամաններ եւ ովքե՞ր պիտի պատասխանատվություն կրեին դրա համար եւ չեն կրել»: ԲՀԿ-ն կողմ է, որ նոյեմբեր-դեկտեմբերին սահմանվի հանձնաժողովի եզրակացության ժամկետ, բայց նաեւ հնարավորություն տրվի հանձնաժողովի գործունեություն ընթացքում միջանկյալ զեկույց ներկայացնելու: