Լևոն Իգիթյանը Ազատության հրապարակում վրան տեղադրելը բոշայություն է համարում
Երևանի ավագանու ՀՀԿ–ական անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, թե Սերժ Սարգսյանը 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններումհաղթել է։
–Ինձ համար արհամարհական է, որ իրենց կյանքում հազար բաներ տեսած մեծահասակ մարդիկ թամաշայի են գնում։ Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել,–ասել է նա՝ քննադատելով հետընտրական գործընթացները։
Լևոն Իգիթյանը ո՛չ ընտրակեղծիք է տեսել, ո՛չ էլ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ տեսնում է այն հատկությունները, որոնցով նա կարող է թուրքի կամ ադրբեջանցու հետ բանակցել։
Իսկ ինչ վերաբերում է Ազատության հրապարակում վրան տեղադրելուն, նա հայտարարել է,
–Ազատության հրապարակի աուրան է արժեք, տարածքն է արժեք: Պիոներական ճամբա՞ր է, ինչ է. մայրաքաղաք է: Բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը։
Լևոն Իգիթյանը Ազատության հրապարակում վրան տեղադրելը բոշայություն է համարում
Երևանի ավագանու ՀՀԿ–ական անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, թե Սերժ Սարգսյանը 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաղթել է։

7or.am