Ս.թ. հունիսի 29-ին ՀՀՊՆվարչականհամալիրումտեղի էունեցելկոլեգիայինիստ, որի ընթացքում քննության առնվեցին զինված ուժերում մարտական պատրաստության վիճակին և զորքերում կարգապահության հետագա ամրապնդմանն առնչվող խնդիրներ: Կոլեգիայի նիստը վարել է պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը:
Նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը և ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալեքսան Ալեքսանյանը: Նրանք անդրադարձել են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վիճակին ու առաջադրված խնդիրների համապատասխանության աստիճանին, զորքերում զինվորական կարգապահության և իրավական աշխատանքներին, իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությանը: Նիստի ժամանակ ելույթ են ունեցել նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարները, նրանց տեղակալները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է ուսումնական տարվա առաջին կիսամյակում զինված ուժերում արձանագրված հաջողությունները, հանդես է եկել մի շարք առաջարկություններով և հանձնարարականներով:
Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում
Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննության առնվեցին զինված ուժերում մարտական պատրաստության վիճակին և զորքերում կարգապահության հետագա ամրապնդմանն առնչվող խնդիրներ: Կոլեգիայի նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: