Հաշվարկել է, թե տղամարդու հետ հանդիպելուց որքան ժամանակ անց է կինը դադարում շպարվել
Այդպիսի անսովոր հետազոտություն են անցկացրել Մեծ Բրիտանիայում: Հարդարման միջոցների բրիտանական մի ընկերության հարցումներից պարզվել է, որ կանանց շուրջ 80%–ն այնքան մտահոգված է արտաքին տեսքով, որ նվազագույնը մեկ ամիս է հարկավոր առանց շպարի ընտրյալներին ներկայանալու համար։ Կանանց 17%–ն սպասում է մոտ երկու ամիս, 16%–ը` կես տարի, 8%–ը` մեկ տարի։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 3%–ը միանգամայն անհնար է համարում սիրելիի աչքին չխնամված դեմքով երևալ:
Հարցմանը մասնակցող կանանց շուրջ 1/3–ը տղամարդուց կես ժամ շուտ է արթնանում՝ հարդարվելու նպատակով։ 60%–ը նոր սիրեկանի հետ անկողին մտնելու պարագայում շպարն առհասարակ չի մաքրում: 12%–ը վախենում է, որ եթե չշպարվի, տղամարդն այլևս իրեն չի սիրի։ Իսկ 2%–ն էլ կարծում է, որ հանդիպման ժամանակ շպարի բացակայությունը կարող է բաժանման պատճառ դառնալ: Կանանց մոտ 3/4–ը հասարակության կողմից ճնշում է զգում, քանի որ հանրության մեջ առանց շպարի հայտնվելը վատ դաստիրակության նշան է համարվում: 68%–ն էլ առանց շպարի իրեն մերկ է զգում:
Կանանց ընդամենը 27%–ն է ասել, որ չշպարված դեմքով կարող է հանգիստ գնալ աշխատանքի կամ զբոսանքի։