Լրահոս

15.03.2013 23:20


Սկանդալ. 1,5 մլն դոլար բյուջեից` լեսբուհիների գիրության պատճառներն ուսումնասիրելու նպատակով

Սկանդալ. 1,5 մլն դոլար բյուջեից` լեսբուհիների գիրության պատճառներն ուսումնասիրելու նպատակով

ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունացել. պետական բյուջեից 1,5 մլն դոլար է հատկացվել, որպեսզի ուսումնասիրվեն լեսբուհիների գիրության պատճառները: Բանն այն է, որ վերջերս բրիտանական «Daily Mail»-ը հոդված է հրապարակել, որտեղ նշված էր, որ ամերիկացի լեսբուհիների շուրջ 75%–ը  ավելորդ քաշի խնդիր ունի։ ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտն էլ Բոստոնի հոսպիտալին հանձնարարել է ուսումնասիրել, թե որքանով է գիրությունը կախված լեսբիական հակումներից:

Այդ ուսումնասիրության համար պետական բյուջեից 1,5 մլն. դոլար է  հատկացվել՝ հանձնարարությամբ՝ 5 տարի անց հանդես գալ համապատասխան հաշվետվությամբ: Պետբյուջեի նմանատիպ ծախսերը զայրացրել են ոչ միայն հանրապետականներին, այլ նաև  ԱՄՆ-ի հասարակության մի զգալի զանգվածին, ովքեր կարծում են, որ աշխարհում ստեղծված ոչ կայուն տնտեսական իրվիճակի ժամանակ նման ծախսերը անհեթեթություն են: 

Այս խորագրի վերջին նյութերը