Օմբուդսմենի պատասխանը իր տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին
Շարունակումենքստանալգրեթեմիանմանարձագանքներբոլորայնպետականմարմիններից, որտեղոչմիայնկանլրջագույնթերացումներ, այլև քննադատությաննկատմամբէականանհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով:
Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ Օմբուդսմենի բարձրացված համակարգային խնդիրների վերաբերյալ: Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող Փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության և օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաև վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից և ոչ մեկում ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով:
Նորից կրկնում ենք ոչ տեղյակ հանրության և առանձին պաշտոնյաների համար: Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած և չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտնույն աղբյուրներից են օգտվում աշխարհի բոլորօմբուդսմենները,ևճիշտնույնինդուկցիոնմեթոդովենմասնավորդեպքերիցդուրսբերումհամընդհանուրխնդիրներ:
Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում Օմբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին: Փոխվելու է այդ ոլորտի վիճակը, եթե ոլորտը ղեկավարում է լայնախոհ և բանիմաց առաջնորդ: Այլապես,հուսանք,փոխվելու են մարդիկ, որոնք ոչ միայն դեռևս արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները, այլև ի վիճակի չեն քննադատությունը ընկալել ողջամտորեն և բարելավել իրենց աշխատանքը:
Եվ վերջում,իրենց ոլորտներում կոռուպցիոն և ապօրինի դրսևորումների մասին այդքան անտեղյակ պաշտոնյաներին հուսանք շուտով կօգնեն Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծառայությունները: Զուգահեռաբար այդ պաշտոնյաները մեր կողմից բարձրացված խնդիրների մասին բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ իրենց ոլորտների հետ թեկուզ հպանցիկ ծանոթություն ունեցած գրեթե յուրաքանչյուր քաղաքացուց, եթե այդ քաղաքացիները իրենց էլ վստահեն և չվախենան այդպաշտոնյաներիվրեժխնդրությունից:
Հարգանքով, համբերությամբ, բոլոր հարձակումներին դիմագրավելու պատրաստակամությամբ՝
Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Հ.Գ. Զեկույցների հրապարակման առումով մենք դեռ միայն կես ճանապարհին ենք և մինչև ապրիլի 29-ը ես այլևս չեմ արձագանքի այս թեմայով պետական մարմինների պաշտոնական և պատվիրված հարձակումներին: Այս օրերին զեկույցն ամբողջությամբ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, որտեղ ըստ օրենքի այն պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Կլինի նաև մամլո ասուլիս, որի ընթացքում բոլոր հարցադրումներին կտրվեն ավելի մանրմասն և համարժեք պատասխաններ:
Օմբուդսմենի պատասխանը իր տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին
Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայնկան լրջագույն թերացումներ, այլև քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով:
Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ Օմբուդսմենի բարձրացված համակարգային խնդիրների վերաբերյալ: Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող Փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության և օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաև վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից և ոչ մեկում ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով:
Նորից կրկնում ենք ոչ տեղյակ հանրության և առանձին պաշտոնյաների համար: Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած և չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտ նույն աղբյուրներից են օգտվում աշխարհի բոլորօմբուդսմենները, և ճիշտ նույն ինդուկցիոն մեթոդով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուրխնդիրներ:
Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում Օմբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին: Փոխվելու է այդ ոլորտի վիճակը, եթե ոլորտը ղեկավարում է լայնախոհ և բանիմաց առաջնորդ: Այլապես,հուսանք, փոխվելու են մարդիկ, որոնք ոչ միայն դեռևս արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները, այլև ի վիճակի չեն քննադատությունը ընկալել ողջամտորեն և բարելավել իրենց աշխատանքը:
Եվ վերջում, իրենց ոլորտներում կոռուպցիոն և ապօրինի դրսևորումների մասին այդքան անտեղյակ պաշտոնյաներին հուսանք շուտով կօգնեն Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծառայությունները: Զուգահեռաբար այդ պաշտոնյաները մեր կողմից բարձրացված խնդիրների մասին բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ իրենց ոլորտների հետ թեկուզ հպանցիկ ծանոթություն ունեցած գրեթե յուրաքանչյուր քաղաքացուց, եթե այդ քաղաքացիները իրենց էլ վստահեն և չվախենան այդ պաշտոնյաներիվրեժխնդրությունից: