1935թ. մարտի 15–ին Մոսկվայում ծնվել է հանրահայտ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովը։ Դեպի արենա նրա ճանապարհը շատ երկար է եղել։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարովը մի քանի այլ մասնագիտություններ է փորձել։ Նա զբաղվել է նաև բռնցքամարտով։ 1955թ. կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուների բաժին, և Ենգիբարովը որոշում է ընդունվել այնտեղ։
Նրա առաջին իսկ բեմական փորձերը շատերի շրջանում տարաձայնություններ առաջացրեցին։ Հանդիսատեսը, որը սովոր էր կրկեսում ոչ թե մտորել, այլ զվարճանալ, հիասթափվել էր նրա նման ծաղրածուից։ Սակայն նա հետ չկանգնեց «մտածող ծաղրածուի» իր կերպարից։
«Ինձ համար ամենակարևորն է պատասխանատվություն զգալ այն ամենի համար, ինչ կատարվում է մեր շուրջը»,–իր մասին գրել էր Ենգիբարովը։
Նրան շատ հաճախ անվանում էին ծաղրածու աշունը սրտում։
Լեոնիդ Ենգիբարովը մահացել է 1972թ. հուլիսի 25–ին՝ 37 տարեկանում։
Այսօր Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է