Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն հանձնեց ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի ղեկավարին
Ս.թ. հունիսի 26-ին Ժնևում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնևյան կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը՝ աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշեց, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարևոր է լինելու թե՛ Հայաստանի և թե՛ ՄԱԿ-ի համար:
Հավատարմագրերի հանձնման արարողությունը մեծ ուշադրության արժանացավ շվեյցարական և միջազգային լրատվամիջոցների կողմից:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն