Լրահոս

15.03.2013 11:38


Այլընտրանքային «Բացօթյա համալսարան» Ազատության հրապարակում. արդեն ստվերային ռեկտորի անուն էլ է շրջանառվում

Այլընտրանքային «Բացօթյա համալսարան» Ազատության հրապարակում. արդեն ստվերային ռեկտորի անուն էլ է շրջանառվում

Դասադուլ հայտարարած ուսանողների կողմից ստեղծվել է այլընտրանքային «Բացօթյա համալսարան» Ազատության հրապարակում, որի շրջանակներում այս շաբաթ օրը՝ մարտի 16–ին՝ ժամը 13։00–ին, տեղի է ունենալու առաջին դասախոսությունը: Բանախոսը լինելու է կառավարման փորձագետ (Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան, տ.գ.թ., դոցենտ) Հարություն Մեսրոբյանը:

Դասախոսության թեման՝ «Ընդվզման արդյունավետության կառավարումը»: Դասախոսությանը կարող են ներկա լինելը բոլոր ցանկացողները:

Իր հերթին, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն առաջարկում է այդ համալսարանի ստվերային ռեկտոր նշանակել Արարատ Միրզոյանին։ 

Հիշեցնենք, որ ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել էր 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը, և ՀՀ ԿԳ նախարարից ու ԵՊՀ ռեկտորից  պահանջել պաշտոնապես պարզաբանել միջադեպն ու պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց։ Այս պահանջից հետո ԵՊՀն հրաժարվել է երկարացնել Ա. Միրզոյանի հետ ավելի վաղ կնքած պայմանագիրը։

 Իր վերոնշյալ առաջարկի կապակցությամբ Կարապետ Ռուբինյանն ասել է.

«Անասնաֆերման ցրելուց հետո, իհարկե, նորմալ մրցույթ ու նշանակում կարվի, բայց Արարատին կարելի է խնդրել, որ «Բարև Համալսարան» ինքնավար խումբ ձևավորի և այսօրվանից սկսեն երիտասարդ, ազնիվ գիտամանկավարժական կադրերի սելեկցիան ու համախմբումը:

Իսկ եթե հանձն առնեն նաև հասարակությանը պարբերաբար տեղեկացնել անասնաֆերմայի վարք ու բարքի ու դրա խորհրդի նախագահի քայքայիչ գործունեության մասին, խնդիրը համարյա լուծված կհամարեմ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը