Պահանջում են վերականգնել պայմանագիրը ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի հետ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Պահանջում ենք վերականգնել պայմանագիրը Արարատ Միրզոյանի հետ» անունով խումբ է ստեղծվել։
Հիշեցենենք, որ ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել էր 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը:
«Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին» և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»,–ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։
Այս ամենից հետո ԵՊՀ–ն հրաժարվել է երկարացնել նրա հետ ավելի վաղ կնքած պայմանագիրը։
Արարտ Միրզոյանի խոսքերով՝ անցած կիսամյակ ժամավճարով դասախոսել է հեռակա համակարգով սովորող մշակութաբաններին: Հունվարի 18-ին քննություն է վերցրել: Այժմ՝ մարտի կեսից, նոր ժամեր պետք է ունենար:
Իսկ «Պահանջում ենք վերականգնել պայմանագիրը Արարատ Միրզոյանի հետ» ֆեյսբուքյան խմբի ստեղծումը համարում է իսկապես շատ կարևոր մի բան՝ քաղաքացիականդիրքորոշմանհամարհետագայումորևէմեկին«լռեցնելուկամպատժելու» փորձերըկանխելուհամատեքստում:
Պահանջում են վերականգնել պայմանագիրը ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի հետ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Պահանջում ենք վերականգնել պայմանագիրը Արարատ Միրզոյանի հետ» անունով խումբ է ստեղծվել։
Հիշեցենենք, որ ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել էր 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը:
«Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին» և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»,–ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։
Այս ամենից հետո ԵՊՀ–ն հրաժարվել է երկարացնել նրա հետ ավելի վաղ կնքած պայմանագիրը։
Արարտ Միրզոյանի խոսքերով՝ անցած կիսամյակ ժամավճարով դասախոսել է հեռակա համակարգով սովորող մշակութաբաններին: Հունվարի 18-ին քննություն է վերցրել: Այժմ՝ մարտի կեսից, նոր ժամեր պետք է ունենար:
«Հայ արվեստի պատմության ամբիոնն էր առաջարկել, և դեկանի համաձայնությամբ կարծեմ նաև ստորագրությամբ ներկայացրել ռեկտորատ: Ռեկտորատը հրաժարվել է ստորագրել պայմանագիրս: Անձամբ ինձ ոչինչ չեն ասել, ես ինքս էլ դեռ չեմ դիմել` պարզաբանում ստանալու համար: Միայն ամբիոնին ասել են, որ իմ պայմանագիրը չի հաստատվում, քանի որ ես նախկինում առկա համակարգի դասախոս չեմ եղել»,–տեղեկացնում է նա։
Իսկ «Պահանջում ենք վերականգնել պայմանագիրը Արարատ Միրզոյանի հետ» ֆեյսբուքյան խմբի ստեղծումը համարում է իսկապես շատ կարևոր մի բան՝ քաղաքացիական դիրքորոշման համար հետագայում որևէ մեկին «լռեցնելու կամ պատժելու» փորձերը կանխելու համատեքստում:
7or.am