Լրահոս

15.03.2013 11:08


Մարտի 18-ին դատարանում կհարցաքննվի շոումեն Վլադիսլավ Մանգասարյանը

Մարտի 18-ին դատարանում կհարցաքննվի շոումեն Վլադիսլավ Մանգասարյանը

Երկուշաբթի օրը` 2013 թվականի մարտի 18-ին, Երևանի Կենտրոնի դատարանում կշարունակվի Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվի քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:

Թե ինչ դերակատարում է ունեցել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում հենց Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:

Կոնկրետ Վլադիսլավ Մանգասարյանի մասով տուժող Լուսինե Գյուլխասյանը նախորդ դատին նշեց հետևյալը. «2009-10 թվականներին բնակարանի սեփականության վկայականը ստանալու վերաբերյալ հարցադրումներ արելենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանինայնպես էլ Էդուարդ Եսայանինբայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտարբնակարան ստանալումեկ ու կես ժամ սպասեցինա չեկավզանգեցիչպատասխանեցՆոտար չգալուց հետո սկսեցի կասկածելՎլադի հետ ի վերջո խոսեցիասաց թե`մի քիչ խնդիրներ կանպետք է համբերեմ»:

Տուժողը պատմեցոր 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջը իր հոր հետ  պարբերաբար զանգել են թե՛ ՎլՄանգասարյանինթե՛ ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանինպարզաբանում ստանալու համարթե երբ են վկայական ստանալու. «Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր.  «Տունը իմ եղբոր անունով էհանգիստ եղեքխնդիր չկաուղղակի մի քիչ կձգվի»»:

Սակայն 2010թ. նոյեմբեր ամսին Գյուլխասյանի գրասենյակ է գալիս մի մարդ, ներկայանում որպես Արմեն Գալստյան և հայտնում՝ բնակարանի տերն ինքն է:

«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումըԻ միջիայլոցբոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունումնույնն էլ այդտեղթե Լուսինե ջանդա քո բնակարանն էդու կստանասԲայց այդ օրն արդեներբ Վլադն այդ ամենն ասում էրնա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդուսրանից նրանի վերջո՝ Արմեն ԳալստյանինԵրբ Լուսինեն այդ ժամանակասացթե գողավազակ ինչու ես բնակարանս վաճառելնա էլ թեԼուսինե ջանչեմ վաճառելպարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:  

Գևորգ Գյուլխասյանը վրդովված դատարանում անգամ հետևյալ հայտարարությունն արեց. «Սրանք բոլորը մի խումբ ենՎլադիսլավ ՄանգասարյանըԱրմեն ԳալստյանըՎլադի եղբայր Ռուբեն ՄանգասարյանըԷդիկ Եսայանըսա փոքրդեռ չհասունացածկիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:

Ըստ տուժողի և վկայի ցուցմունքների՝ տեղի ունեցածն իրականում խարդախություն էորի  կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:

Հետաքրքիր է, թե իր դեմ ներկայացված այսքան հիմնավոր փաստերի դեմ ինչ պարզաբանում է տալու հենց ինքը` Վլադիսլավ Մանգասարյանը:

Ի գիտություն հենց Վլադիսլավ Մանգասարյանի` իր դեմ եղած բոլոր փաստերից առանձնացնենք կարևորը. տեսնենք, թե ինչպես կպարզաբանի նա դատարանում: Մասնավորապես այն հանգամանքը, որ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի` իր եղբայր Ռուբեն Մանգասարյանին օտարելու գործարքի թույլտվությունն ու հրահանգը, 18.06.2010թ. գրավի պայմանագրով ունեցած իրավունքով, տվել է հենց ինքը` «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տարածքների գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր և միևնույն ժամանակ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության փաստացի ղեկավար Վլադիսլավ Մանգասարյանը:  Այս մասին դատարանում մի շատ ուշագրավ  հայտարարություն կատարեց նաև տուժողի հայր, վկա Գևորգ Գյուլխասյանը. ««Արին կապիտալ» ներդրումային ընկերության կնիքն էլ է Վլադի մոտ եղել` նրա սեյֆում: Իմ աչքով եմ տեսել»,- ասաց նա:

ՀարգանքներովՍփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը