Լրահոս

15.03.2013 09:57


124 մլն. դրամ արժողությամբ բիոզուգարանները չեն գործում

124 մլն. դրամ արժողությամբ բիոզուգարանները չեն գործում

2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի: Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժոդովուրդ»-ին տեղեկացրել է, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել իր անունն ասել, «Ժողովուրդ»-ին հետևյալն է պատմել. «Զուգարանները տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»: Այսպիսով` 300 հազար ԱՍՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարևորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՍՆ դոլարից ավելի գումար տվել: 

Այս խորագրի վերջին նյութերը