«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում արդեն 6 թեկնածու մտադիր է առաջադրվել։ Նրանց թվում են խորհրդարանի նախագահի տեղակալ Ռեզա Բախոնարն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոխանին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին երկրի արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեհր Մոթթաքին, ինչպես նաև հետախուզության նախկին նախարար Ալի Ֆալախին:
Նախագահի պաշտոնի պայքարին կմասնակցի նաև Թեհրանի նախկին քաղաքապետ և ազգային ոստիկանության նախկին ղեկավար Մոհամմադ Քալիբաֆը։
Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն երկու անգամ ընտրվել է նախագահ, և համաձայն երկրի Սահմանադրության՝ երրորդ անգամ չի կարող վերընտրվել:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 14-ին:
Իրանում նախագահի թեկնածուների թիվն ավելանում է