Պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին:
Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, լիտվացի խորհրդարանականներինհրավիրել է միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարել խմբի առաջին նիստի մասին:
Ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը և վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակ Գապշիսը ընդհատելով Աժուբալիսին, տեղեկացրել է, որ Սեյմասի կանոնադրության որևէ խախտում չի եղել:
Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն ի պատասխան Աժուբալիսի հայտարարությանը մատնանշել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին, հիշեցնելով նախկին արտգործնախարարին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել և անդամակցել են Տիբեթի, Թայվանի, Իչկերիայի հետ բարեկամության խմբերին` տարակուսանք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Աժուբալիսի կողմից որևէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել:
Այնուհետև նիստի ավարտին ելույթ է ունեցել պատգամավոր Դալիա Կուոդիտեն, որը ընտրվել է Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բարեկամության խմբի նախագահ: Իր խոսքում տիկին Կուոդիտեն, հայտարարելով, որ Լիտվայի Սեյմասում ս/թ. փետրվարի 26-ին կայացած «Լիտվա-Հայաստան. հայացք դեպի ոչ վաղ անցյալ» գիտաժողովի տեսագրությունը կասկածելիորեն անհետացել է, ինչը ինքն որակել են որպես «պետական գրաքննություն», ինչպես նաև հաշվի առնելով անցած ժամանակաշրջանում բարձրացված «հիստերիան»՝ մեկ անգամ ևս ընթերցել է խմբի ստեղծման վերաբերյալ Հռչակագիրը:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) խմբի հիմնադիր անդամները ներկայացնում էին Սեյմասի քաղաքական չորս խմբակցություններ և երկու անկախ պատգամավորներ (ընդհանուր 9 պատգամավոր): Մարտի 14-ի նիստի ավարտին խումբը համալրվել է ևս 3 պատգամավորներով: Այսպիսով ներկայումս Լիտվայի Սեյմասում ստեղծված Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը ներառում է 12 պատգամավոր, որոնք ներկայացնում են քաղաքական հինգ խմբակցություններ և երկու անկախ պատգամավոր: Նրանց թվում է նաև Սեյմասի փոխխոսնակ Կյաստաս Կոմսկիսը:
Պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին:
Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, լիտվացի խորհրդարանականներին հրավիրել է միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարել խմբի առաջին նիստի մասին: