Լրահոս

15.03.2013 09:34


Նամակ մշակույթի նախարարին

Նամակ մշակույթի նախարարին

Բարև Ձեզ, 
հարգելի՛ տիկին Պողոսյան,
լսելով, թե ինչքան է հոգում մեր մշակույթի նախարաությունը ՀՀ մշակութային արժեքների, մասնավորապես Ազատության հրապարակի ասֆալտի համար, ես ընկա տարակուսանքների մեջ: Ինչո՞ւ են վատթար վիճակում գտնվում Հայաստանի որոշ պատմամշակութային կոթողներ: Երկար մտածելուց հետո հասկացա, որ մեր հարգարժան նախարարությունը ամենայն հավանականությամբ պարզապես տեղյակ չէ դրանց մասին, այդ պատճառով էլ ուզում եմ տեղեկացնել հետևյալը:
Գյումրի քաղաքի միջուկը՝ Կումայրին, թանգարան-արգելոց է: Քաղաքի այս մասն ամբողջովին կառուցապատված է 19-20-րդ դդ. դասական ոճի մեկ-երկուհարկանի տներով, մի տարածք է, որն իր մեջ պահպանում է Գյումրվա կոլորիտը: Իսկ այսօր այն շենքերը, այն փողոցները, որտեղ նկարահանվել են հայկական լավագույն ֆիլմերը, որոնք Գյումրվա դեմքն են ու պատմությունը, ոչնչանում են: Շենքերը փլուզվում են` նորոգման ու խնամքի կարոտ, շատերի կողոքվ անգամ վտանգավոր է անցնել: Ինչո՞ւ Դուք, որ այդքան հոգատար եք մեր մշակութային արժեքների նկատմամբ, քայլեր չեք ձեռնարկում արգելոցը վերջնական կորստից փրկելու համար: 
Դեռևս անցյալ տարի ողջ Հայաստանը տոնում էր «Անուշ» օպերայի հարյուրամյակը: Վստահ եմ` Դուք գիտեք, որ օպերան առաջին անգամ Գյումրիում է բեմադրվել, սակայն հավանաբար չգիտեք, որ Գյումրու թատոնի հին շենքը, 150-ամյա շենքը, որ դեռևս պահպանում է իր վաղեմի վեհության ու շքեղության հետքերը, լքված է ու կիսաքանդ, որ միայն ճակատակողմի քարե հուշատախտակն է հիշեցնում` այստեղ` ալեքսանդրապոլյան շրջանի քաղաքային ժողտանն է 1912 թվականի օգոստոսի 4-ին կայացել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին բեմադրությունը, հեղինակի մասնակցությամբ: 
Եվ սա երկա՜ր շարքից ընդամենը երկուսն են:
Ինչո՞ւ է Ձեր հոգածությունն այդքան ընտրողական, հարգելի՛ տիկին նախարար:
Հուսով եմ` կնենրեք երկարաշունչ նամակիս համար:
Հարգանքներով` գյումրեցի ուսանողուհի Աիդա Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը