Լրահոս

14.03.2013 16:32


Աշխարհի 9 հանրահայտ հացադուլավորները

Աշխարհի 9 հանրահայտ հացադուլավորները

Ներկայացնում ենք «Forbes»–ի ցուցակով աշխարհի 9 հանրահայտ հացադուլավորներին, ովքեր այդպիսով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ տարբեր ապօրինությունների։

Առաջինը Չարլզ Հայդերն է։

Նա հացադուլ է հայտարարել 1986թ. սեպտեմբերի 23–ից մինչև 1987թ. ապրլի 29–ը, այսինքն՝ 218 օր։ Հայդերը ԱՄՆ–ից պահանջում էր վերջ տալ սպառազինությունների մրցավազքին և հրաժարվել միջուկային զենքից։ Նրա պահանջները մնացին չբավարարված։  

Երկրորդ տեղում Անդրեյ Սախարովն է, ով 1985թ. 178 օր հացադուլից դուրս չեկավ։

Նրան բռնի կերակրում էին։ Սախարովը պահանջում էր թույլ տան, որ Ելենա Բոները երկրի սահմաններից դուրս գա սրտի վիրահատության համար։ Նրա պահանջը բավարարվեց։  

Հաջորդը կուբացի Գիլերմո Ֆարինյասն է։

Նա հացադուլ է հայտարարել 2010թ. փետրվարի 25–ից մինչև հուլիսի 8–ը՝ 134 օր։ Իսկ ընհանուր առմամբ, ողջ կյանքի ընթացքում սա նրա 23-րդ հացադուլն էր։ Նա պահանջում էր Կուբայում ազատ արձակել  քաղբանտարկյալներին։ Նրա պահանջը բավարարվել է։ Կուբայի իշխանությունն ազատ է արձակել 52 քաղբանտարկյալի և թույլատրել հեռանալ երկրից։

Չորորդ հորիզոնականում Անատոլի Մարչենկոն է ՍՍՀՄ–ից։

1986թ. օգոստոսից նա հացադուլից դուրս չի եկել 117 օր։ Նրան նույնպես բռնի կերակրել են։ Մարչենկոն պահանջում էր ազատ արձակել ՍՍՀՄ–ի քաղբանտարկյալներին։ Նրա պահանջը չի բավարարվել։  Հացդուլի 117–րդ օրը նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մոտ 10–ն օր անց մահացել։

Աշխարհի ամենահայտնի հացադուլավորներից 5–րդը կուբացի բանտարկյալ Օռլանդո Սեպատա Տամայոն է։

Նա հացադուլ է հայտարարել 2009թ. դեկտեմբերի 2–ին և դադարեցրել 2010թ. փետրվարի 23–ին՝ 85 օր։ Նա բողոքում էր ընդդեմ բանտապահների նկատմամբ բռնությունների։ Մահացել է բանտային հիվանդանոցում՝ երիկամների անբավարարությունից։

6–րդ տեղում իրանցի Աքբար Գանջին է։

2005թ. մայիսի 19–ից մինչև օգոստոսի 6–ը նա հացադուլի մեջ է եղել՝ 80 օր։ Գանջին պահանջում էր իրեն բանտից ազատ արձակել։ 2011թ. նա 5 տարով դատապարտվել էր ծանր հանցագործություններում իրանցի պաշտոնյաներին մեղադրող հոդվածների շարքի համար։ Գանջին վաղաժամ ազատ է արձակվել։    

7–րդ տեղը հատկացված է հյուսիսիռլանդացի բանտարկյալ Բոբի Սենդսին։

Նա հացադուլի մեջ է եղել 66 օր՝ 1981թ. մարտի 1–ից մինչև մայիսի 5–ը։ Նրա հետ միաժամանակ հացադուլ է հայտարարել ևս 16 կալանավոր։ Պահանջը՝ վերականգնել Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության մասնակից դատապարտյալների հատուկ կարգավիճակը։ Նա և հացադուլի ևս 10 մասնակից մահացել են բանտային հիվանդանոցում՝ հյուծվելու պատճառով։    

Հաջորդը կուբացի Պեդրո Լուիս Բոյտելն է։

1972թ. նա 53 օր հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ դատարանի կողմից 10 տարի սահմանված ազատազրկման ժամկետի լրանալուց հետո անօրինական կերպով բանտում պահվելու։ Հյուծվելու պատճառով մահացել է բանտային հիվանդանոցում, հուղարկավորվել անանուն շիրիմում։

Հայտնի հացադուլավորների ցանկը եզարփակում է Մահաթմա Գանդին։

1948թ. 6–օրյա հացադուլով նա պահանջում էր դադարեցնել կրոնական առճակատումը Հնդկաստանում։ Հասել է ինդուսների կողմից մահմեդականների նակատմամբ բռնության դադարեցմանը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը