Լրահոս

14.03.2013 15:40


Մահացել է Արամայիս Սահակյանը

Մահացել է Արամայիս Սահակյանը

77 տարեկան հասակում մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ նա մահացել է արյան համակարգի հիվանդությունից։

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։

Ընտրվել է  ՀՀ ԱԺ պատգամավոր։

«7օր»-ի անձնակազմը ցավակցում է Արամայիս Սահակյանի ընտանիքի անդամներին:

Այս խորագրի վերջին նյութերը