Լրահոս

14.03.2013 23:08


«Փրկենք մոլորակը». պաստառների մրցույթ

«Փրկենք մոլորակը». պաստառների մրցույթ

Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է (ՖՄԿ) «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթը, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում։ 
Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված  18-23 տարեկան  երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության  դրսևորման և գաղափարներն իրենց ցանկացած ձևով ներկայացնելու հարցում։
Ֆրանսալեզու պաստառ ստեղծելով` մասնակիցները պետք է պատասխանեն «Ինչպե՞ս եք պատկերացնում  մեր մոլորակի ապագան» հարցին:
Մրցույթի թեմայի արտահայտման կամ մեկնաբանման համար միջոցների սահմանափակումներ նախատեսված չեն։

Մասնակիցները պետք է տիրապետեն ֆրանսերենին և լինեն ԱԿԵՏԿ-ի անդամ-երկրների քաղաքացիներ (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա)։ Աշխատանքները պետք է ներկայացվեն  մինչև 2013թ-ի ապրիլի 15-ը։

Մրցանակակիրների համար նախատեսված են 3-շաբաթյա լեզվի  դասընթաց  Ժնևի համալսարանում (Շվեյցարիա), 2-շաբաթյա լեզվի  դասընթաց Կավիլամ-Ալիանս Ֆրանսեզում (Ֆրանսիա), բելգիական ֆրանկոֆոն կոմիքսներ և բազմաթիվ այլ  մրցանակներ։
Ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկաֆոն տարածաշրջանային կենտրոնի կայքէջում` www.crefeco.org, էլ. փոստ [email protected]
Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությանն (ՖՄԿ) անդամակցում է 57  պետություն և կառավարություն, ինչպես նաև 20 երկիր` դիտորդի կարգավիճակով (www.francophonie.org.):

Այս խորագրի վերջին նյութերը