Այլընտրանքային նշանն անցումային կարգավորում է ապահովում
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը, որոնք ժամանակավորապես, մինչև ՀՀ օրենսդրության ամբողջական և լիակատար մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը, կկիրառվեն մեր երկրում. փաստաթղթի հանգամանալից քննարկմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությունը` այն քննարկել նաև մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին, - պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը, որը համապատասխանում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի դրույթներին։ ՀՀ կառավարությունը սահմանել է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից բժշկական այլ կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը։
Այլընտրանքային նշանն անցումային կարգավորում է ապահովում
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը, որոնք ժամանակավորապես, մինչև ՀՀ օրենսդրության ամբողջական և լիակատար մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը, կկիրառվեն մեր երկրում. փաստաթղթի հանգամանալից քննարկմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությունը` այն քննարկել նաև մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին,
- պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը, որը համապատասխանում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի դրույթներին։
ՀՀ կառավարությունը սահմանել է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից բժշկական այլ կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը։