Լրահոս

14.03.2013 11:28


Առաջարկ՝ Շուշան Պետրոսյանին ԱԺ քառօրյայում երգացնել

Առաջարկ՝ Շուշան Պետրոսյանին ԱԺ քառօրյայում երգացնել

2012թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Շուշան Պետրոսյանի՝ Գյումրու համերգին մասնակիցները մեկնելու էին Երևանից, այն էլ՝ ԱԺ և կառավարության անդամներ, էլ ինչո՞ւ են դրա համար հասնում Գյումրի, դրա փոխարեն ԱԺ-ում, քառօրյային, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը ամբիոնի մոտ է կանչում և երգելու հնարավորություն տալիս: Հա՛մ Շուշանին կլսեն, հա՛մ էլ գյումրեցիքի հայհոյանքներին չեն արժանանա»։

Այս խորագրի վերջին նյութերը