Աշխարհ

14.03.2013 14:00


Քաղաքագետ. «Պուտինը շտապեց շնորհավորել Սարգսյանին Արցախի ճանաչումից խուսափելու համար»

Քաղաքագետ. «Պուտինը շտապեց շնորհավորել Սարգսյանին  Արցախի ճանաչումից խուսափելու համար»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանն առանց իր ամենադաշնակից պետության՝ Հայաստանի օժանադակության, ոչինչ է:

Քաղաքագետը այդուհանդերձ կարծում է, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, քանի որ այնտեղ էլ է այն բարձրանում, և հետո՝ Ռուսաստանը միշտ կարող է գազով շանտաժ անել: Իսկ հանգուցալուծումը նա տեսնում է Հայաստանում արևի էներգիայի արտադրության զարգացման մեջ։

Ինչ վերաբերում է այս մարտի 12-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը, Շիրինյանն ասել է, որ Ռուսաստանը որոշ զիջումների գնացել է. հայաստանյան հետընտրական իրավիճակը հաշվի առնելով՝ Եվրասիական միության հարցը չի դրել։

–Պուտինը շտապեց  շնորհավորել Սերժ Սարգսյանին Արցախի ճանաչումից խուսափելու համար։ Բայց եթե չի ճանաչում, ռուսական ներկայությունն ինչների՞ս է պետք,-եզրափակել է քաղաքագետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը