Քննարկում Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում
Վաղը` մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստը: Օրակարգում ՀՀ Նախագահի աշխատակազմին կից «ՀՀ Պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ» ստեղծելու ծրագրի քննարկումն է:
Ծրագիրը քննարկելու նպատակով Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողով է դիմել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, որի նպատակն է ՀՀ պետական խորհրդանշանների պահպանումն ու արժևորումը:
Հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը ՀՀ պետական դրոշի և զինանշանի գաղափարական, գունային, գրաֆիկական կիրառման նեղ մասնագիտական եզրակացություններ է կատարել և որոշակի աշխատանքներ իրականացրել` սահմանելով ՀՀ պետական խորհրդանշանների գունային, կիրառման հստակ չափորոշիչներ:
Այս ուղղությամբ հետագա արդյունավետ գործունեության ծավալման նպատակով հիմնադրամը կարևորում է ՀՀ Նախագահի աշխատակազմին կից «ՀՀ Պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ» ստեղծելը:
Քննարկում Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում
Վաղը` մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստը:
Օրակարգում ՀՀ Նախագահի աշխատակազմին կից «ՀՀ Պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ» ստեղծելու ծրագրի քննարկումն է: