Լրահոս

14.03.2013 12:26


Ոստիկանները խոչընդոտում են Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը տեղափոխել կանաչապատ գոտի. քաշքշուք է սկսվել

Ոստիկանները խոչընդոտում են Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը տեղափոխել կանաչապատ գոտի. քաշքշուք է սկսվել

 Այս պահին Ազատության հրապարակում կրքերը թեժացել են։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ով ժամը 12։00–ին պետք է այնտեղ բացօթյա մամուլի ասուլիսով հանդես գար, հայտարարել է՝ Երևանի քաղաքապետանն արգելում է վրան տեղադրել Ազատության հրապարակի ասֆալտապատ տարածքում՝ դա համարելով պատմամշակութային հուշարձանի տարածք։ Հովսեփ Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ այսպիսով քաղաքապետարանն ըստ էության թույլատրել է վրանը տեղադրել ոչ ասֆալտապատ տարածքում, այսինքն՝ կանաչապատ գոտում։

–Եթե կանաչապատ հատվածն էլ լիներ պատմամշակութային հուշարձանի տարածք, ապա բազմաթիվ սրճարանները չէին կառուցվի,– հայտարարել է Խուրշուդյանը։

Ոստիկանները, սակայն, թույլ չեն տալիս վրանը տեղադրել կանաչապատ գոտում, և քաղաքացիների ու ոստիկանների միջև հենց այս պահին քաշքշուք է տեղի ունենում։ Քաղաքացիները բղավում են «ամո՜թ», «ամո՜թ» և երգում ՀՀ հիմնը։ Նրանցից մեկն էլ նկատել է. «Անպայման պիտի կաշա՞ռք տանք, որ թողնեք՝ վրանը դնենք»։

Այնտեղ է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ով ընդգծել է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը