Լրահոս

14.03.2013 11:25


Չավեսին զմռսելը հեշտ գործ չէ

Չավեսին զմռսելը հեշտ գործ չէ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մարմինը զմռսելը այնքան էլ հեշտ չէ, և հնարավոր է՝ այդ երկրի իշխանությունը հրաժարվի իր մտադրությունից։ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն մասնավորապես տեղեկացրել է, որ զմռսելու համար Ռուսաստանից և Գերմանիայից հատուկ ժամանած գիտնականների կարծիքով՝ Չավեսի մահանալուց շատ երկար ժամանակ է անցել, և զմռսելը բավական դժվար կլինի։

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի դին հողին հանձնելու փոխարեն զմռսելու են Լենինի և Մաո Ցզեդունի նման: Նիկոլաս Մադուրոն ասել էր, որ Չավեսի մարմինը հավերժ կպահվի ապակու տակ՝ դամբարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը