Լրահոս

27.06.2009 15:49


«Մեծ ությակը» ողջունել է հայ–թուրքական երկխոսությունը

Տարածաշրջանում կայունացման հասնելու համար «Մեծ ությակի» անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են արել խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այս մասին ասված է Իտալիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Այդ ուղղությամբ մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր երկրներին՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության մասնակցությամբ։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ աշխատել չլուծված հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ և աջակցել հումանիտար օգնության ծրագրերին»,- ասված է G8-ի անդամ երկրների ԱԳՆ հաղորդագրությունում։

Նախարարները սատարել են տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու հավանություն տվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավելու, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին.

«Կովկասյան տարածաշրջանը խաղաղության և այդտեղ ապրող բնակչության համար բարգավաճման տարածք դառնալու ներուժ ունի»։

«Մեծ ությակի» անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Գերմանիա, Ռուսաստան, Կանադա, Իտալիա) արտգործնախարարների հանդիպումը հունիսի 26-ին կայացել է իտալական Տրիեստում։

 Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը