Լրահոս

14.03.2013 10:27


Երևանում շմոլ գազից երեխաներ են թունավորվել

Երևանում շմոլ գազից երեխաներ են թունավորվել

Մարտի 14-ին՝ ժամը 00։07-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 23։45-ի սահմաններում շմոլ գազից թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Երևան քաղաքի Խաղաղ Դոն փողոցի թիվ 31 շենքի 217-րդ բնակարանի բնակիչներ Գ., Հ. և Հ. Բեգլարյանները (ծնված համապատասխանաբար` 2007թ., 2002թ., 2004թ.):
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը