Լրահոս

27.06.2009 15:47


Արամ Սարգսյանը կարծում է, որ պետք է շնորհակալ լինենք Իրանից

Արամ Սարգսյանը կարծում է, որ պետք է շնորհակալ լինենք Իրանից

-Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, միանշանակ, կարող են անդրադառնալ մեզ վրա։ Մենք սերտ հարաբերությունների մեջ ենք մեր հարևան պետության հետ, որին պետք է շնորհակալ լինենք հայերի և Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության համար,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

Ըստ Ա. Սարգսյանի՝ մենք շահագրգիռ պետք է լինենք, որ այդ երկրում լինի կայուն իշխանություն, որը պաշտպանում է իրանական ժողովրդի կենսական շահերը. «Դա մեզ համար ամենագլխավոր խնդիրն է»։

-Համոզված եմ, որ այն համապատասխան ձևով հրահրված է, և շատ նման է և՛ Ուկրաինայի, և՛ Վրաստանի , և՛ Հայաստանի մարտիմեկյան իրադարձություններին,-նշել է ՀԴԿ նախագահը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ա. Սարգսյանը նշել է, որ այս պահին դրանց զարգացումն առաջին հերթին անհրաժեշտ է երկու երկրներին, բայց ոչ պակաս՝ այն գերտերություններին, որոնք այստեղ ունեն իրենց շահերը։ Դա, ըստ բանախոսի, մեզ պարտադրում է անհամեմատ ավելի ճշգրիտ քայլեր կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը