Լրահոս

14.03.2013 09:48


Հռոմի նորընտիր պապը ժամանակին Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հռոմի նորընտիր պապը ժամանակին Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Հռոմի նորընտիր պապ Խորխե Մարիո Բերգոլիանոն տարիներ առաջ Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել 2006թ. Արգենտինայում՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Հռոմի նորընտիր պապը, ով այդ ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպսն էր, Հայոց ցեղասպանությունը որակել էր որպես «մարդկության ու հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված ծանր հանցագործություն» և Անկարային կոչ էր ճանաչել այն:

Այս խորագրի վերջին նյութերը