«Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով»,-գրում է «Հայկական ժամանակը»։ Ըստ թերթի՝ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: «Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում»,–նշում է ՀԺ-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Զատկի տոնին ընդառաջ՝ արձանագրվում է նաև ձվի ու ձկնամթերքի չափավոր թանկացում, ինչը երեկ հաստատել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը։
Թանկացումները սկսվեցին
«Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով»,-գրում է «Հայկական ժամանակը»։ Ըստ թերթի՝ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: «Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում»,–նշում է ՀԺ-ը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Զատկի տոնին ընդառաջ՝ արձանագրվում է նաև ձվի ու ձկնամթերքի չափավոր թանկացում, ինչը երեկ հաստատել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը։