Այս անգամ էլ անկուշտությունը ու անհատների հարստանալու մոլուցքը վտանգի տակ է դրել Լոռվա մարզի Մարցագետի, ինչպես նաև շրջակա անտառի հետագա գոյության հարցը: Հարկ եմ համարում նշել, որ ձկան պաշարները արդեն վերացել են: 2012թ. գարնանը սկսեց շահագործվել Դեբեդ գետի վտակ Մարցագետի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար օրենքով նախատեսված պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, բայց այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում, այսպիսով խախտվում է ամբողջ էկոհամակարգը, որի արդյունքում դադարել է կարմրախայտ և մուրծի ձկնատեսակների ձվադրման միգրացիան: Բնապահպանության նախարարության անգործունյա լինելու, համատարած բարձիթողի վիճակի հետևանքով մի քանի տարի առաջ, մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմամբ, ցամաքեց նաև հարևան Դսեղի ձորում գտնվող Չռչանի ջրվեժը, իսկ Խոսրովի անտառի կենդանական աշխարհի ոչնչացման մասին խոսելն արդեն ավելնորդ է: Նույն կեղտի մեջ խրված է նաև մշակույթի «նախարարությունը», որն էլ զբաղված է հազարամյա հուշարձանների ոչնչացմամբ… բոլորիս աչքի առջև: Բացի այս ՀԷԿ-ից գետի վերին հոսանքներում կառուցվում է ևս մեկ նման ՀԷԿ: 5-6 կմ տարածության վրա գետը վերածվել է ծանծաղուտի: Փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության, անօրինականօրեն: Փաստաթղթերը չեն ներկայացվել Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, ինչի մասին Բնապահպանության նախարարությունը հայտնել է 2012թ. մայիսին: Չնայած ահազանգին` նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: Իսկ այժմ բնակիչների նախազգուշացումները իրականություն դարձան. Մարց գետի էկոհամակարգը խախտվում է: ՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի-1» ընկերությունը, որը գրանցված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր` Սեյրան Դարբինյանի անունով: Գյուղացիներ ջան Մարցագետը ձերն է, դուք էլ Մարց գյուղի այսօրվա և վաղվա լիիրավ տերը: Հուսով եմ, որ ինչպես Թռչկանի ջրվեժի դեպքում, այս անգամ ևս հարցը կդառնա հասարակական հնչեղության խնդիր, և հնարավոր կլինի փրկել մեր հայրենիքի հրաշք բնության ևս մի անկյուն: Այսպիսի տեսք ուներ գետը մի քանի տարի առաջ (նկարի հեղիակը ես եմ): Այս հղումով կտեսնեք, թե ինչի են այն վերածել այժմ:
Հերթական բնապահպանական աղետի վտանգը
2012թ. գարնանը սկսեց շահագործվել Դեբեդ գետի վտակ Մարցագետի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար օրենքով նախատեսված պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, բայց այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում, այսպիսով խախտվում է ամբողջ էկոհամակարգը, որի արդյունքում դադարել է կարմրախայտ և մուրծի ձկնատեսակների ձվադրման միգրացիան:
Բնապահպանության նախարարության անգործունյա լինելու, համատարած բարձիթողի վիճակի հետևանքով մի քանի տարի առաջ, մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմամբ, ցամաքեց նաև հարևան Դսեղի ձորում գտնվող Չռչանի ջրվեժը, իսկ Խոսրովի անտառի կենդանական աշխարհի ոչնչացման մասին խոսելն արդեն ավելնորդ է: Նույն կեղտի մեջ խրված է նաև մշակույթի «նախարարությունը», որն էլ զբաղված է հազարամյա հուշարձանների ոչնչացմամբ… բոլորիս աչքի առջև:
Բացի այս ՀԷԿ-ից գետի վերին հոսանքներում կառուցվում է ևս մեկ նման ՀԷԿ:
5-6 կմ տարածության վրա գետը վերածվել է ծանծաղուտի:
Փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության, անօրինականօրեն: Փաստաթղթերը չեն ներկայացվել Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, ինչի մասին Բնապահպանության նախարարությունը հայտնել է 2012թ. մայիսին: Չնայած ահազանգին` նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: Իսկ այժմ բնակիչների նախազգուշացումները իրականություն դարձան. Մարց գետի էկոհամակարգը խախտվում է:
ՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի-1» ընկերությունը, որը գրանցված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր` Սեյրան Դարբինյանի անունով:
Գյուղացիներ ջան Մարցագետը ձերն է, դուք էլ Մարց գյուղի այսօրվա և վաղվա լիիրավ տերը: Հուսով եմ, որ ինչպես Թռչկանի ջրվեժի դեպքում, այս անգամ ևս հարցը կդառնա հասարակական հնչեղության խնդիր, և հնարավոր կլինի փրկել մեր հայրենիքի հրաշք բնության ևս մի անկյուն:
Այսպիսի տեսք ուներ գետը մի քանի տարի առաջ (նկարի հեղիակը ես եմ): Այս հղումով կտեսնեք, թե ինչի են այն վերածել այժմ: