Լրահոս

27.06.2009 15:09


Բակո Սահակյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պատվիրակության հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ ղեկավարը կարևորել է Երևանի պետական համալսարանի դերը հայրենի գիտության և կրթության զարգացման գործում:
Նախագահն ընդգծել է Հայաստանի Մայր բուհի հետ Արցախի պետական համալսարանի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ համարելով այն մեր երկրում գիտության և կրթության զարգացման կարևոր գործոններից մեկը:
Հանդիպմանը ներկա են գտնվել ԼՂՀ գիտության և կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը