Ժիրինովսկին 6 տարի անց վաճառել է իր մտրակած ավանակին (տեսանյութ)
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին աճուրդի է հանել այն ավանակին, որի հետ նկարահանվել էր նախընտրական հոլովակում։ Գնորդի անունն ու ավանակի դիմաց տրված գումարի չափը գաղտնի է պահվում։
«Վեց տարի ես նրան անվճար կերակրել եմ այնպես, ինչպես հանգստյան տանը։ Իսկ ինձ մեղադրում էին, թե ես կենդանիների չեմ սիրում»,-հայտարարել է նա։
Ժիրինովսկու այս հոլովակը շատերի վրդովմունքն էր առաջացրել։ «Հրաշք-իշուկ» ֆերմայի տնօրեն Նիկոլայ Պոմոգալովը Ժիրինովսկուն նույնիսկ դատի էր տվել, սակայն Սևաստոպոլի վարչական դատարանը հրաժարվել էր քննել այդ գործը:
Պոմոգալովը Ժիրինովսկուն մեղադրում էր կենդանիներին ծաղրելու համար և պահանջում էր, որ նա հրապարակային ներողություն խնդրի:

7or.am