Լրահոս

13.03.2013 19:11


ՀՀ ԱԻ նախարարությունը նախազգուշացնում է` կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

ՀՀ ԱԻ նախարարությունը նախազգուշացնում է` կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի հետևանով կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը նշված օրերին լեռնային շրջաններում կտատանվի +11...+160C, Լոռիում` +17...+220C, Տավուշում` +23...+280C, Արարատյան դաշտում` +22...+250C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20...+250C, Սյունիքի հովիտներում` +25....+280C աստիճանի սահմաններում:

ՀՀ գետերի ջրհավաք ավազաններում հիմնական հոսքագոյացման գոտին ձևավորվում է 1800-2400 մ բարձրություններում թափվող մթնոլորտային տեղումներից և ձյան հալոցքից: Մարտի 13-ի դրությամբ հանրապետության տարածքում` սկսած 1600 մ, իսկ Տավուշում և Սյունիքում` 1900 մ բացարձակ բարձություններից, առկա է ձյան ծածկ: Ներկայումս ձնածածկույթի բարձրությունը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում և Վայոց ձորում նշված բարձրությունների վրա տատանվում է 50-90 սմ սահմաններում: Ձյան ինտենսիվ հալք նշված գոտիներում առաջանում է, երբ օդի ջերմաստիճանը գիշերը չի իջնում +6...+80C աստիճանից, իսկ ցերեկը բարձրասնում է +10...+150C:

Հոսքագոյացման գործընթացն ավելի ինտենսիվ է դառնում, երբ ձնհալքի ժամանակ սկսվում են հեղուկ տեղումներ:

Մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում:

Հայաստանում նմանատիպ երևույթ դիտվել է 2004թ. մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, երբ ձյան ծածկի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան ներկայումս: Դիտված (նմանատիպ ջերմային ֆոն կանխատեսվում է հենց մարտի 15-17-ին) օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերի մեծ մասում, մասնավորապես` Դեբեդի, Հրազդանի, Քասախի, Ախուրյանի և Արփայի գետավազաններում դիտվեցին վտանգավոր և անբարենպաստ ելքեր:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` հանրապետության մարզային փրկարարական վարչությունները տեղեկացվել են եղանակի սպասվող փոփոխությունների ու հնարավոր ձրածածկումների վերաբերյալ և տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։

Դեռևս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` 2013թ. գարնանային վարարումների և սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։

Այս խորագրի վերջին նյութերը