Լրահոս

13.03.2013 14:06


Վաղը ՍԴ–ն պետք է ավարտի ՀՀ նախագահի նախկին թեկնածուների դիմումների քննությունը

Վաղը ՍԴ–ն պետք է ավարտի ՀՀ նախագահի նախկին թեկնածուների դիմումների քննությունը

Մարտի 14–ին ավարտվում է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննության ժամկետը։

Հայցի քննությունը սկսվել է մարտի 11-ին։ ՍԴ–ն իր որոշումը պետք է կայացնի հայցն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Դատարանն արդեն 3–րդ օրն է՝ քննում այդ գործը, իսկ մարտի 14-ին պետք է իր վճիռը կայացնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը