ՀԴԿ նախագահ. «Մեր դիվանագիտությունը թերանում է շատ հարցերում, հատկապես՝ Ջավախքի»
-Միջպետական հարաբերություններում ամեն տեսակ խորթություններ լինում են, բայց կարող եմ ասել, որ դա ոչ մի կերպ չի կարող բացատրել, թե ինչու Վրաստանի իշխանությունները հայ պատգամավորին թույլ չեն տալիս այցելել Վրաստան,- պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ սահմանն անցնելու արգելքին վերաբերող հարցին՝ ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։
-Վրաստանն այս պահին ջղաձիգ վիճակում է, որովհետև ներքին իրավիճակը լարված է, և նրանք ավելի կասկածամիտ և վախկոտ են դարձել։
Այդուհանդերձ, բանախոսը նկատել է, որ մեր դիվանագիտությունը թերանում է շատ հարցերում, հատկապես՝ Ջավախքի։
-Վրաստանում գործում է ԵԱՀԿ ներկայացուցիչ, որի հետ ես ընդամենը մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ Մոսկվայում։ Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր է. մարդ, որը նոր է նշանակված և այցելել է Ջավախք, ստացել է բոլոր այն տպավորությունները, ինչ ունենք մենք։ Չնայած որոշակի ճնշումներին՝ նա պատրաստել է համապատասխան զեկույց, որը ներկայացրել է ԵԱՀԿ գործող նախագահին,- լրագրողներին է պատմել ՀԴԿ նախագահը։
- Այսինքն՝ հայկական կողմն անուղղակի ձևով ստացել է շատ կարևոր փաստաթուղթ՝ դիրքորոշում, որի մասին, համոզված եմ, մեր դիվանագետները տեղյակ չեն։ Այն, ինչ անհրաժեշտ է անել և անուղղակի ճանապարհով հասնել քո նպատակին, մեզ մոտ ուղղակի չի արվում։ Մենք բավարարվում ենք մի քայլ անելով, և սպասում ենք, թե դրա հետևանքը ի՞նչ է լինելու, ո՞նց է դա զարգանալու։ Դիվանագիտության մեջ դա կործանարար ճանապարհ է։ Դիվանագիտությունը պահանջում է, որ դուք անընդհատ լինեք նախաձեռնող և լավ առումով խճճեք ձեր հակառակորդին։

7or.am