Լրահոս

13.03.2013 12:57


Անչափահասներին ոստիկանությունում ծեծել են, գլխներին զենք պահել, օրերով զրկել ջրից և հացից. ուսումնասիրություն

Անչափահասներին ոստիկանությունում ծեծել են, գլխներին զենք պահել, օրերով զրկել ջրից և հացից. ուսումնասիրություն

«Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների» ուսումնասիրությունում ահասարսուռ փաստեր են բերված։ 86 անչափահասի հետ անցկացված հարցազրույցի ժամանակ նրանք պատմել են, որ ոստիկանությունում իրենց ծեծել են, եղունգները դրել դռան տակ, գլխին զենք պահել, օրերով զրկել ջրից և հացից, երկու օր թույլ չեն տվել զուգարան գնալ և այլն։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, սակայն, ընդգծել է, որ նման երևույթները Հայաստանում քիչ են, բայց մտահոգիչ։

Նման ուսումնասիրություն իրականացվում է նաև Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Տաջիկստանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը