Լրահոս

13.03.2013 20:50


Ամերիկացուն դատելու են չափազանց բարձր ծիծաղելու համար

Ամերիկացուն դատելու են չափազանց բարձր ծիծաղելու համար

Ահա այդպիսի անհեթեթության պատճառով կարող են դատել, 30 օրով կալանավորել և 500 դոլար տուգանք նշանակել 42-ամյա ամերիկացի Ռոբերտ Սկիավելլիին: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Սկիավելլիի հարևան Դենիել Օ’Հանիոնը նրան դատի է տվել, ինչ է թե Սկիավելլին փետրվարի 12–ին  և 13–ին՝ ժամը 6-ի կողմերը, իր տան մեջ շատ բարձր է ծիծաղել։  Դենիելը պնդում է, թե դա իրեն խանգարել է: Դատարանն ընդունել է Օ’Հանիոնի հայցը և հասարակական կարգի խախտման հիմքով գործ հարուցել:

 Սկիավելլիի փաստաբանը,   սակայն, պնդում է, թե իր հաճախորդը  բարձր ծիծաղել չի կարողանում, քանի որ նյարդային համակարգի հիվանդություն ունի։ Դրա փոխարեն Սկիավելլիի մայրն է  բողոքում, թե հարևանն անընդհատ ծիծաղում էր իր որդու հիվանդության վրա, նրան «անհասկացող» անվանում և ծաղրում հիվանդ մարդու խոսելու և քայլելու ոճը: Դատական գործընթացը շարունակվում է:      

Այս խորագրի վերջին նյութերը