Լրահոս

13.03.2013 21:50


Հունգարիայի անօթևաններն այսուհետ հանցագործներ են

Հունգարիայի  անօթևաններն այսուհետ հանցագործներ են

Հունգարիայի խորհրդարանը հաստատել է իշխող կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Ըստ այդ փոփոխությունների` այն ուսանողները, ովքեր կրթաթոշակ են ստանում, պարտավոր կլինեն ուսման ավարտից հետո մի քանի տարի աշխատել Հունգարիայում, իսկ փողոցներում գիշերող անօթևաններին սպառնում է խոշոր տուգանք և ազատազրկում:

Այդ որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ԵՄ-ում, քանի որ դա, ըստ Ժոզե Մանուել Բարոզոյի, մտահոգություն է առաջացնում օրենքի, եվրոպական իրավունքի և Եվրախորհրդի չափանիշների գերակայությանըայն վերաբերյալ: Փոփոխություններին դեմ արտահայտվողները նաև պնդում են, որ Հունգարիայի խորհրդարանի նման որոշումն ըստ էության ոտնահարում է ժողովրդավարոթյան սկզբունքները:     

Այս խորագրի վերջին նյութերը