Լրահոս

13.03.2013 23:49


5 տարի հետո մենք կկարողանանք ծերության դեմ պայքարող դեղամիջոց գնել

5 տարի հետո մենք կկարողանանք ծերության դեմ պայքարող դեղամիջոց գնել

Նման հայտարարությամբ են հանդես եկել Ավստրալիայի գիտնականները: Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղ, որը դանդաղեցնում է ծերանալու գործընթացը և  կանխում է տարեց մարդկանցը բնորոշ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը: Դեղի ստեղծող Դևիդ Սինկլերը պնդում է,թե դրա շնորհիվ հնարավոր կլինի մարդկանց կյանքը մոտ երկու անգամ երկարեցնել:

Սինկլերը պնդում է, թե ծերությունը դանդաղեցնող նյութն  օգտագործվում է նաև այլ դեղամիջոցներում, բայց իր ստեղծածն այլ դեղերից էապես տարբերվում է, քանի որ  աշխուժացնում է SIRT1 սպիտակուցը, որը նպաստում է բջիջների վերականգմանը: Դեղամիջոցն արդեն փորձարկվել է փսորիազով և 2-րդ կարգի շաքարախտով հիվանդ մարդկանց վրա, և փորձարկման ընթացքում գրանցվել են դրական արդյունքներ: Հիմա դեղը փորձարկվում է առողջ մարդկանց վրա, և եթե փորձարկումները դրական արդյունք տան, ապա դեղը վաճառքի կհանվի հինգ տարի անց:      

Այս խորագրի վերջին նյութերը