Մեղադրանք է առաջադրվել փոստային բաժանմունքի պետին և թվով չորս օպերատորների
Տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով կեղծ կտրոններ պարունակող խմբաքանակներն ընդունելու, ձեւակերպելու եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ ելքագրելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թիվ 0032 փոստային բաժանմունքի աշխատակիցների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել դատարան:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0032 փոստային բաժանմունքի պետ Մ. Հայրապետյանը եւ նույն բաժանմունքի օպերատորներ Ն.Արշակյանը, Ռ.Քեխյանը, Մ.Հանոյանը եւ Է.Ղարիբյանը 2010թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում չարաշահել են իրենց լիազորությունները, որի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Մ. Հայրապետյանը եւ նույն փոստային բաժանմունքի հիշյալ օպերատորները, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձնացից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու եւ դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, անհիմն ելքագրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես` Մ. Հայրապետյանը` Ն.Արշակյանի, Ռ.Քեխյանիչ, Մ.Հանոյանի եւ Է. Ղարիբյանի օժանդակությամբ, 2010թ. 2-րդ եւ 3-րդ եռամսյակների ընթացքում քաղաքացի Ի. Գեւորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ` իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված եւ այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներն անձամբ եւ նշված օպերատորների միջոցով ընդունել է տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով, դրանք ձեւակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության եւ ելքագրել ընդհանուր 11 804 600 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողությունը կատարելու համար Մ. Հայրապետյանն անձամբ Ի.Գեւորգյանից ստացել է առեւտրային կաշառք, որից մասնաբաժին է ունեցել նաեւ օպերատոր Մ.Հանոյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 200-րդ հոդվածի 3-րդ մասով, Մ.Հանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է. Ղարիբյանին, Ռ. Քեխյանին եւ Ն. Արշակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: