Ո՞վ է խափանել «elections.am» կայքը, եթե ոչ Սերժ Սարգսյանը
Սահմանադրական դատարանում այսօր ևս շարունակվող՝ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության ժամանակ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը գործում որպես 3-րդ անձ ներգրավված Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հարցրել է.
«Ասացիք, որ Սերժ Սարգսյանն օրենքով սահմանված կարգով կազմակերպել է ընտրությունները: Իսկ քվեաթերթիկների հաշվարկի գիշերը ինչո՞ւ խափանվեց ԿԸՀ պաշտանական կայքը, և Սերժ Սարգսյանը, լինելով ընտրությունների կազմակերպիչ, ինչո՞ւ լավ չէր կազմակերպել, որ կայքը չխափանվեր»:
Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե Սերժ Սարգսյանը «կազմակերպիչ չէ ընտրություններին, նա չի խափանել և որևէ մասնակցություն չի ունեցել www.elections.am կայքի խափանմանը»։
Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ ականների մասին է գրել Սերժ Սարգսյանը աշխարհռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին ուղղված հայտնի նամակում.
«Ասեք՝ որտե՞ղ է այդ զինամթերքը, որ մենք էլ տեղյակ լինենք»։
Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ այդ հարցի պատասխանը չկա։

7or.am