Լրահոս

13.03.2013 11:12


90 տարեկանում մահացել է Հիտլերի դեմ մահափորձ կատարողը

90 տարեկանում մահացել է Հիտլերի դեմ մահափորձ կատարողը

Այսօր Մյունխենում մահացել է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի դեմ մահափորձ կատարած 90–ամյա Էվալդ-Հենրիխ ֆոն Քլեյստը։ Նա զինվորականների այն խմբի վերջին անդամն էր, որը հիասթափվել էր նացիզմից և Գերմանիան կործանման տանող Հիտլերից:

Խմբի ղեկավարն էր Կլաուս ֆոն Շտաուֆֆենբերգը, ով 1944թ. հուլիսի 20-ին պայթուցիկ էր դրել գեներալների հետ Հիտլերի կողմից անցկացվող խորհրդակցության սենյակում:

Պայթյունից 4 մարդ էր զոհվել, սակայն Հիտլերը միայն թեթև վնասվածքներ էր ստացել:

Դավադրիրների մեծ մասը ձերբակալվել էին և մահապատժի ենթարկվել, իսկ ֆոն Քլեյստը տեղափոխել էր համակենտրոնացման ճամբար, իսկ այնուհետև ազատ արձակվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը