Լրահոս

13.03.2013 10:56


Արգենտինայի նախկին նախագահը ցմահ բանտարկության է դատապարտվել

Արգենտինայի նախկին նախագահը ցմահ բանտարկության է  դատապարտվել

Արգենտինայի նախկին նախագահ, 85-ամյա Ռեյնոլդ Բինյոնը դատապարտվել է ցմահ բանտարկության։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 1982-83թթ. մարդկության դեմ կատարած հանցագործությունների, հատկապես՝ 23 մարդու (անհետ կորած) առևանգման համար: Նա նմանօրինակ հանցագործությունների համար արդեն 4–րդ անգամ է դատապարտվում ազատազրկման:

Նշենք, որ Արգենտինայի նախկին նախագահ, 82-ամյա Կարլոս Մենեմային էլ 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Վերաքննիչ դատարանը նրան մեղավոր է ճանաչել 1990-ականներին Էկվադորին և Խորվաթիային մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու համար։ Դատարանը դա համարել է ՄԱԿ-ի արգելքի խախտում։

Նույն գործով մեղավոր է ճանաչվել նաև Արգենտինայի պաշտպանության նախկին նախարար Օսկար Քամիլիոնը:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը