Լրահոս

13.03.2013 10:35


Արտակարգ պատահար Անդրանիկի փողոցում

Արտակարգ պատահար Անդրանիկի փողոցում

Մարտի 12-ին՝ ժամը 23։38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 37 շենքից ցած է նետվել Վ. Մկրտչյանը, (ծնվ. 1977թ.), ով մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը