Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ–վրացական համագործակցության հարցեր
Մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ:
Շնորհավորելով զրուցակցին կառավորության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար եւ նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծեց վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձում Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարեւոր համարեց Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջեւ առողջապահության բնագավառում առկա համագործակ-ցության առավել ընդլայնման, հայ եւ վրաց բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին: